Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գոր­ծող իշ­խա­նու­թ­յու­նը վեր­ջին շր­ջա­նում բազ­մա­թիվ գոր­ծի­քա­կազ­մե­րից ա­պա­վի­նում է ռեպ­րե­սիվ մե­խա­նիզ­մին

Գոր­ծող իշ­խա­նու­թ­յու­նը վեր­ջին շր­ջա­նում բազ­մա­թիվ գոր­ծի­քա­կազ­մե­րից ա­պա­վի­նում է ռեպ­րե­սիվ մե­խա­նիզ­մին
25.10.2019 | 00:33

Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի շուրջ ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ևս մեկ ան­գամ բա­ցա­հայ­տե­ցին ՀՀ վար­չախմ­բի ռե­սուր­սա­յին թու­լու­թյուն­նե­րը՝ ին­տե­լեկ­տուա­լից սկ­սած մինչև տար­րա­կան կազ­մա­կերպ­չա­կան: Իշ­խա­նու­թյուն­նե­րի խրոխտ և կոշտ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը թվում է‚ թե տա­րե­րա­յին է՝ զուրկ ի­րա­կա­նում ար­դյու­նա­վետ ու հաշ­վարկ­ված, վեր­լու­ծա­կան և նույ­նիսկ այս իշ­խա­նու­թյան ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից մե­կը հա­մար­վող քա­րոզ­չա­կան հիմ­քե­րից: Ան­գամ առ­կա բո­լոր ռե­սուրս­նե­րի հա­մա­պար­փակ օգ­տա­գոր­ծումն իշ­խա­նու­թյան հա­մար շատ դեպ­քե­րում չի ա­պա­հո­վում ցան­կա­լի ար­դյունք: Եվ հա­կա­ռա­կը՝ վար­չախմ­բի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դեմ ձևա­վոր­վող դի­մադ­րու­թյան ցան­կա­ցած օ­ջախ ռե­զո­նան­սա­յին է­ֆեկտ է տա­լիս՝ հա­մախմ­բե­լով ոչ իշ­խա­նա­կան, փոք­րա­թիվ, բայց ար­դյու­նա­վետ և ա­դեկ­վատ գոր­ծող զանգ­ված­նե­րին, ստի­պե­լով իշ­խա­նու­թյուն­նե­րին նույ­նիսկ նա­հան­ջել նա­խանշ­ված ծրագ­րե­րից։ Այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյան ար­դյուն­քում ակն­հայտ է դառ­նում‚ որ վեր­ջին­ներս‚ որ­պես կա­նոն‚ ա­պա­վի­նում են մեկ‚ լա­վա­գույն դեպ­քում մե­կու­կես քայ­լա­նոց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ու կոմ­բի­նա­ցիա­նե­րի՝ հիմ­նա­կա­նում հույս փայ­փա­յե­լով, որ ագ­րե­սիվ հռե­տո­րա­բա­նու­թյան վրա հիմն­ված քա­րոզ­չու­թյամբ և դրան հետևող բլիցկ­րի­գի մի­ջո­ցով կկա­րո­ղա­նան ուղ­ղա­կիո­րեն կաթ­վա­ծա­հար ա­նել ըն­տր­ված թի­րա­խի կամքն ու դի­մադ­րե­լու ու­նա­կու­թյու­նը՝ այդ­պի­սով հաս­նե­լով վերջ­նար­դյուն­քի:

Սա­կայն ինչ­պես բազ­միցս ցույց է տվել վեր­ջին մե­կու­կես տար­վա պրակ­տի­կան, կազ­մա­կերպ­ված‚ ան­գամ լո­կալ բնույ­թի դի­մադ­րու­թյու­նը շատ դեպ­քե­րում կաթ­վա­ծա­հար է ա­նում հենց իշ­խա­նու­թյան կամ­քը՝ ստի­պե­լով վեր­ջին­նե­րիս հայ­տն­վել ցայտ­նո­տա­յին ի­րա­վի­ճա­կում‚ շտապ ու չհաշ­վարկ­ված ո­րո­շում­ներ կա­յաց­նել և ի­րա­կա­նաց­նել, ինչն էլ հիմ­նա­կա­նում հան­գեց­նում է տա­պա­լում­նե­րի և նոր խն­դիր­ներ ա­ռաջ բե­րում: Ա­վե­լին‚ ընդ­դի­մու­թյան տար­բեր հատ­ված­ներ և հենց իշ­խա­նու­թյան մեջ առ­կա ի­րար հետ մր­ցակ­ցող տար­բեր խմ­բե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նում այդ սխալ­նե­րի շնոր­հիվ նոր քա­ղա­քա­կան օ­րա­կար­գեր ձևա­վո­րե­լու և նոր խն­դիր­նե­րով ծան­րա­բեռ­նե­լու ղե­կա­վա­րու­թյան ա­ռանց այդ էլ ծանր ա­ռօ­րյան։ Պետք է նաև նկա­տել‚ որ վա­ղուց ակ­նա­ռու է դար­ձել‚ որ պրոբ­լեմ­նե­րից նոր պրոբ­լեմ­ներ ա­ռա­ջաց­նե­լու պրակ­տի­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի մոտ ակն­հայտ հա­մա­կար­գա­յին բնույթ է կրում։ Հատ­կան­շա­կան է‚ որ նույն այդ վար­չա­խում­բը‚ եր­բեմն հաս­կա­նա­լով‚ որ պրոբ­լե­մը հենց ի­րենց գլ­խում է‚ չի կա­րո­ղա­նում ճիշտ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նել և հան­գել նոր ու ար­դյու­նա­վետ լու­ծում­նե­րի։


Աս­վա­ծի հեր­թա­կան օ­րի­նակն է ՍԴ-ի և նրա նա­խա­գա­հի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ Հրայր Թով­մա­սյա­նին պաշ­տո­նանկ ա­նե­լու ար­դեն եր­կա­րատև բայց դեռ ան­հա­ջող փոր­ձից նույն­պես կա­րե­լի է եզ­րա­կաց­նել‚ որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի կող­մից ԱԺ-ի դի­մու­մի մերժ­ման ո­րո­շումն իշ­խա­նա­կան ողջ վեր­նա­խա­վին հա­նեց հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից։


Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ ՀՀ ղե­կա­վա­րու­թյու­նը հույս էր փայ­փա­յում, որ գոր­ծը ՍԴ կող­մից վա­րույթ կըն­դուն­վի, ո­րից հե­տո իշ­խա­նա­կան ռեպ­րե­սիվ կա­ռույց­նե­րը քն­նու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում կա­նեն ի­րենց քայ­լե­րը՝ ան­հա­տա­կան աշ­խա­տանք սկ­սե­լով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի յու­րա­քան­չյուր ան­դա­մի հետ։ Բայց ՍԴ-ի՝ թերևս շատ պարզ, բայց ձիով քայ­լը՝ մեր­ժել գոր­ծի ըն­դու­նումն առ­հա­սա­րակ, պար­զա­պես ա­նի­մաստ դարձ­րեց ՍԴ ան­դամ­նե­րի նկատ­մամբ ճն­շում ի­րա­գոր­ծե­լու մե­խա­նիզ­մը։ Այս­պի­սով‚ ըստ էու­թյան, իշ­խա­նու­թյա­նը մնում է միայն փոր­ձել կոտ­րել գլ­խա­վոր թի­րա­խի՝ Հրայր Թով­մա­սյա­նի դի­մադ­րու­թյու­նը: Սա‚ թերևս‚ ա­մե­նաան­ցան­կա­լի տար­բե­րակն էր իշ­խա­նու­թյան հա­մար, քա­նի որ Հրայր Թով­մա­սյա­նը գու­ցե թե՛ իշ­խա­նու­թյան‚ թե՛ նույ­նիսկ ընդ­դի­մու­թյան ո­րոշ հատ­ված­նե­րի հա­մար անս­պա­սե­լիո­րեն ար­դեն իսկ հասց­րել է ա­պա­ցու­ցել, որ պատ­րաստ է եր­կա­րատև, փաս­տարկ­ված և հա­կա­ռա­կոր­դի ռե­սուրս­նե­րը մա­շեց­նող պայ­քա­րի: Վեր­լու­ծա­բան­նե­րից շա­տե­րը պն­դում են‚ որ Հրայր Թով­մա­սյա­նի այս տո­կու­նու­թյու­նը միայն անձ­նա­կան ո­րակ­նե­րով չի պայ­մա­նա­վոր­ված. ՍԴ նա­խա­գահն ու­նի նաև ար­տա­քին հե­նա­րան­ներ՝ ա­մուր կա­պեր եվ­րո­պա­նե­րում‚ ա­ռա­ջին հեր­թին Գեր­մա­նիա­յի ո­րոշ ազ­դե­ցիկ շր­ջա­նակ­նե­րի հետ տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ­վող հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ:


Նկա­տենք, որ վեր­ջին շր­ջա­նում ակն­հայտ է ոչ միայն իշ­խա­նու­թյան‚ այլև ընդ­դի­մու­թյան դաշ­տում դիր­քա­վոր­ված ու­ժե­րի և նրանց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հռե­տո­րա­բա­նու­թյան կոշ­տա­ցու­մը։ Հի­շա­տա­կենք‚ թերևս‚ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի, Ար­մեն Ա­շո­տյա­նի, Մի­քա­յել Մի­նա­սյա­նի, Միհ­րան Հա­կո­բյա­նի, Է­դուարդ Շար­մա­զա­նո­վի և այ­լոց կող­մից օգ­տա­գործ­վող ա­վե­լի քան կոշտ բա­ռա­պա­շա­րը: Ընդ ո­րում, վեր­ջին­նե­րիս գնա­հա­տա­կան­նե­րում և մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում առ­կա են ոչ միայն կարծր բնո­րո­շում­ներ, այլև նույ­նիսկ տա­րաբ­նույթ սպառ­նա­լիք­ներ: Ընդ­դի­մա­դիր շր­ջա­նակ­նե­րի մար­տա­վա­րու­թյան կոշ­տա­ցու­մը‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ պա­տա­հա­կան չէ‚ գու­ցե նաև լավ հաշ­վարկ­ված է‚ և չի բա­ցառ­վում‚ որ ար­դյու­նա­վետ լի­նի՝ ել­նե­լով գոր­ծող իշ­խա­նու­թյան ար­դեն իսկ նկա­րագր­ված բնա­վո­րու­թյամբ:


Ին­չի՞ վրա է հիմն­ված ընդ­դի­մա­դիր­նե­րի մար­տա­վա­րու­թյան նկա­տե­լի կարծ­րա­ցու­մը։ Բանն այն է‚ որ ըստ վեր­լու­ծու­թյուն­նե­րի‚ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շը և պե­տա­կան հա­մա­կար­գի գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը հիմն­ված են մեկ մար­դու՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի անձ­նա­կան հե­ղի­նա­կու­թյան վրա: Սա են­թադ­րում է, որ ա­ռաջ­նոր­դի ար­տա­բե­րած յու­րա­քան­չյուր միտք, գա­ղա­փար կամ խոսք վերջ­նա­կան է ու քն­նարկ­ման են­թա­կա չէ: Այս մո­դե­լը‚ սա­կայն‚ ռիս­կա­յին է և կա­րող է բա­վա­կա­նին խո­ցե­լի լի­նել‚ ե­թե դրան հա­կադր­վի նպա­տա­կաուղղ­ված, հետևո­ղա­կան և կոոր­դի­նաց­ված աշ­խա­տանք: Այս պա­րա­գա­յում օր­վա ընդ­դի­մու­թյան նպա­տա­կը թերևս դառ­նում է ա­ռաջ­նոր­դի վե­րա­բե­րյալ ստեղծ­ված կարծ­րա­տի­պե­րի կոտ­րու­մը: Այն է՝ ՀՀ վար­չա­պե­տի «անս­խալ, դու­խով, ազ­նիվ, ան­կոտ­րում, աս­ֆալ­տին փռող, պա­տե­րին ծե­փող ու միշտ վեր­ջին խոսքն ա­սող» հե­ղա­փո­խա­կան ա­ռաջ­նոր­դի կեր­պա­րը պետք է կաս­կա­ծի տակ դր­վի: Այս մար­տա­վա­րա­կան հնար­քի գոր­ծադր­ման ճա­նա­պար­հին ընդ­դի­մու­թյան կող­մից, նախ և ա­ռաջ, քա­րոզ­չա­կան հար­թակ­նե­րում օգ­տա­գործ­վում է առն­վազն նույն բա­ռա­պա­շա­րը, ո­րը մինչ այդ օգ­տա­գործ­վում էր ա­ռաջ­նոր­դի կամ նրա թի­մա­կից­նե­րի կող­մից՝ խոս­քին խոս­քով, ու­ժին ու­ժով, հայ­հո­յան­քին հայ­հո­յան­քով և այլն: Այս հա­մա­տեքս­տում, ե­թե‚ օ­րի­նակ‚ դի­տար­կենք Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի կող­մից ՀՀ վար­չա­պե­տին տր­ված գնա­հա­տա­կան­նե­րը, Ար­թուր Վա­նե­ցյա­նի կոշտ ար­ձա­գան­քը և սպառ­նա­լիք­նե­րը, Ար­մեն Ա­շո­տյա­նի կող­մից գրե­թե ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով օգ­տա­գործ­վող կոշտ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև Մի­քա­յել Մի­նա­սյա­նի կող­մից հե­ղա­փո­խա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ա­կունք­նե­րի մա­սին գաղտ­նա­զերծ­ման ակն­հայտ ակ­նարկ­նե­րը, ա­պա կա­րե­լի է ար­ձա­նագ­րել, որ դրանք բա­վա­կա­նին զգա­յուն հար­ված են հասց­նում ա­ռաջ­նոր­դի կեր­պա­րի շուրջ ստեղծ­ված ա­ռաս­պե­լին՝ ձևա­վո­րե­լով կար­ծիք, որ կան նրա­նից ա­վե­լի «դու­խով», ա­վե­լի վճ­ռա­կան, ան­գամ ուղ­ղա­կիո­րեն բո­լոր ա­ռում­նե­րով դի­մադ­րե­լու պատ­րաստ ու­ժեր: ՈՒ­շագ­րավ է, որ այս մար­տա­վա­րու­թյան պա­րա­գա­յում իշ­խա­նա­կան դի­մադ­րու­թյան ռե­սուր­սը զգա­լիո­րեն ըն­կր­կում է, որևէ լուրջ ար­ձա­գանք‚ հա­կա­քայլ ընդ­դի­մու­թյան կոշտ դրսևո­րում­նե­րին չի ցու­ցա­բեր­վում: Ան­գամ տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, թե լուրջ դի­մադ­րու­թյան հան­դի­պե­լով՝ իշ­խա­նու­թյու­նը բա­րո­յալք­վում է‚ նա­հան­ջում է՝ խն­դիր­նե­րի հետ մեն-մե­նակ թող­նե­լով ան­ձամբ երկ­րի վար­չա­պե­տին:


Մի­քա­յել Մի­նա­սյա­նը իր «Եր­կիր-Հայ­կա­կան ժա­մա­նակ» հոդ­վա­ծում‚ որ հրա­պա­րակ­վեց օ­րերս‚ ծաղ­րա­կան նր­բե­րանգ­նե­րով կի­րա­ռեց ա­ռաջ­նոր­դին նսե­մաց­նե­լու գոր­ծի­քը: Սա նույն­պես հայտ­նի մե­թո­դո­լո­գիա է. հա­կա­ռա­կոր­դին ծաղ­րի են­թար­կե­լու մե­խա­նիզ­մով, ի դեմս նրա, ձևա­վոր­վում է ան­լուրջ գործ­չի կեր­պար, ո­րին առ­հա­սա­րակ որևէ մե­կը լուրջ չի վե­րա­բեր­վում, և տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում‚ թե գոր­ծող ղե­կա­վարն ըն­դա­մե­նը, մի­ջան­կյալ‚ ժա­մա­նա­կա­վոր մի օ­ղակ է խա­ղի ի­րա­կան տե­րե­րի մեծ փա­սիան­սում:


Այս ի­րա­վի­ճա­կում ընդ­դի­մու­թյու­նը փոր­ձում է նաև օ­րա­կար­գա­յին դարձ­նել բո­լոր խնդ­րա­հա­րույց հար­ցե­րը միա­ժա­մա­նակ, ո­րոնց լու­ծում­ներն իշ­խա­նու­թյունն ու նրա ա­ռաջ­նորդն այն­քան էլ լավ չեն պատ­կե­րաց­նում։
Ինչ­պես ցույց է տվել վեր­ջին ա­միս­նե­րի փոր­ձը, երբ իշ­խա­նու­թյու­նը ստիպ­ված է լի­նում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, Հրայր Թով­մա­սյա­նի, Ար­թուր Վա­նե­ցյա­նի և այլ ու­ժա­յին­նե­րի, Ար­ցա­խի ռազ­մա­քա­ղա­քա­կան է­լի­տա­յի, Ա­մուլ­սա­րի, դա­տա­րան­նե­րի, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի և այլ ա­վե­լի պա­կաս հն­չո­ղու­թյուն ստա­ցած խն­դիր­նե­րի միա­ժա­մա­նա­կյա լու­ծում­ներ փնտ­րել, ա­պա կա՛մ պար­զա­պես դրանց լու­ծում չի տր­վում, կա՛մ այն­պի­սի եզ­րա­կա­ցու­թյուն­ներ են ար­վում, ո­րոնք է՛լ ա­վե­լի են ծան­րաց­նում ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կը‚ ին­չը ստի­պում է վար­չա­պե­տին ակն­հայտ սխալ­ներ թույլ տալ: Մաս­նա­վո­րա­պես‚ Հրայր Թով­մա­սյա­նի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի նկատ­մամբ ար­ված քայ­լե­րը նման չկշ­ռա­դատ­ված «լու­ծում­նե­րից» մեկն են: «Սաս­նա ծռե­րի» հետ իշ­խա­նու­թյան ցու­ցադ­րա­կան սի­րա­խա­ղը նույն­պես նյար­դա­յին ռեակ­ցիա­նե­րից է, ինչն ակ­նար­կում է իշ­խա­նու­թյան կող­մից ու­ժա­յին լու­ծում­նե­րի գնա­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին: Եվ այս հա­մա­տեքս­տում Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում ըն­կալ­վե­ցին որ­պես պա­տաս­խան հենց այդ, ա­ռայժմ տե­սա­կան, սպառ­նա­լի­քին: Ինչևէ‚ ի­րա­վի­ճա­կը բա­վա­կա­նին բար­դա­նում է‚ և շատ դեպ­քե­րում փո­փո­խու­թյուն­ներ են ար­ձա­նագր­վում ոչ թե օ­րե­րի‚ այլ ան­գամ ժա­մե­րի ըն­թաց­քում։ Հատ­կան­շա­կան է‚ որ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը վեր­ջին շր­ջա­նում բազ­մա­թիվ գոր­ծի­քա­կազ­մե­րից ա­պա­վի­նում է հիմ­նա­կա­նում ռեպ­րե­սիվ մե­խա­նիզ­մին‚ սա­կայն ինչ­պես ար­դեն նշե­ցինք‚ յու­րա­քան­չյուր դեպք ա­ռա­ջաց­նում է նոր խն­դիր­ներ‚ ընդ ո­րում‚ ոչ միայն երկ­րի ներ­սում‚ այլև ար­տա­քին հար­թակ­նե­րում։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ